Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 6-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2017 թվականի N 6-Ն

ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և 83-րդ հոդվածների պահանջներով, և համաձայն ՀՀ <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի Արենիի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.      Հաստատել Արենիի համայնքի 2017թվականի տարեկան բյուջեն

ա) մուտքային մասով` 46116.8հազար(քառասունվեց միլիոն մեկ  հարյուր տասնվեց  հազար ութ հարյուր) ՀՀ դրամ

բ) ծախսային մասով` 49177.8 հազար (քառասունիննը միլիոն մեկ հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ

   Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը

   վարչական մաս` 1 659.5հազար (մեկ միլիոն  վեց հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ

   ֆոնդային մաս`1401.5հազար (մեկ միլիոն չորս հարյուր մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ

1.      Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1

2.      Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2

3.      Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3

4.      Հաստատել բյուջեի տարեսկզբի հավելուրդը կամ պակասուրդը` հատված 4

5.      Հատատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները` հատված 5

6.      Սահմանել որ. 

 ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները և թույլատրել Արենի համայնքի ղեկավարին .

 ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև <<ՀՀ Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարել վերաբաշխումներ, որոնք  չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը:


Կողմ -6

ԵՐԵՄՅԱՆ ՆԱԻՐԻ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԵԽԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner