Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30.07.2019ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի>> մասին օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

Արենի համայնքի ավագանու 30.07.2019թվականի <<Արենի համայնքի ավագանու 27.02.2019թվականի թիվ 22 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաների օգտագործման կարգը և սականգները հաստատելու մասին>> թիվ 85 որոշման մեջ ավելացնել նոր 5-րդ կետ.

5. Հաշվի առնելով Խաչիկ բնակավայրի հեռավորությունը և բնակավայրի առանձնահատկությունները,  Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում շահագործվող Բելոռուս 82.1 տրակտորի համար սահմանել հատուկ պայմաններ.

1) Տրակտորով ծառայությունների մատուցումից գոյացած գումարի մեկ երորդը վճարվում է Արենիի համայնքապետարանի բյուջե՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա՝ հաստատված Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից՝ իր պատասխանատվությամբ

2) Հավաքագրված գումարի մնացած մասը մնում է տրակտորիստին, որի մեջ ներառվում են.

ա) դիզելային վառելիքը,

բ) մատուցված ծառայությունների դիմաց տրակտորավարի ստացած եկամուտը,

գ) տրակտորի ընթացիկ վերանորոգման և սպասարկման ծախսերը ամբողջությամբ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner