Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
1.1 0.00850 հա (ծածկագիրը՝ 10-004-0012-, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 29 070 (քսանինը հազար յոթանասուն) ՀՀ դրամ,
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
2.1 0.02400 հա (ծածկագիրը՝ 10-008-0189-, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 82 080 (ութսուներկու հազար ութսուն) ՀՀ դրամ,
2.2 0.02250 հա (ծածկագիրը՝ 10-008-0184-0081, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 76 950(յոթանասունվեց հազար իննը հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
2.3 0.51000 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 159 375(մեկ հարյուր հիսունիննը հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,
2.4 0.51000 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 159 375(մեկ հարյուր հիսունիննը հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,
2.5 0.51000 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 159 375(մեկ հարյուր հիսունիննը հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,
2.6 0.7200 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 225 000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ,
3. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
3.1 0.49900 հա (ծածկագիրը՝ 10-037-0002-, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 1 107 780 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթ հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
4. Աճուրդում հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը սույն որոշման՝
ա) 2.3-2.6 կետերով նախատեսված հողամասերի վրա պարտավորվում է պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 3 տարվա ընթացքում հիմնել բազմամյա տնկարկ՝ կաթիլային ոռոգման համակարգով, այլապես հողամասերը հետ են վերադարձվում համայնքին:
բ) 3.1 կետով նախատեսված հողամասի վրա պարտավորվում է պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 5 տարվա ընթացքում կատարել կառուցապատում, այլապես հողամասը հետ է վերադարձվում համայնքին:
5. Աճուրդում գնված հողամասերը առաջիկա 3 (երեք) տարվա ընթացքում ենթակա չեն օտարման:
|