Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, առաջին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզպետին կից երիտասարդական խորհրդի կանոնադրության 8-րդ և 11-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի կազմում Արենի համայնքի կողմից որպես խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրել Սաշիկ Արթուրի Կարապետյանի թեկնածությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |