Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համայնքի անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, անչափահասների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող  և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման նպատակով և ղեկավարվելով   ,,Տեղական ինքնակառավարման  մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության ,,Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 22-ի  N 922-Ն  որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին’’ 2011թ. փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված ,,Խնամակալության և հոգաբարձության մարմինների’’ կանոնադրության 2-րդ,  3-րդ, 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապտության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ներկայացմամբ  ստեղծել համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական հետևյալ կազմը  

1)      Բաղդասարյան Ռոման - համայնքի ղեկավարի օգնական – հանձնաժողովի  նախագահ

2)     Գևորգ Սիմոնյան – համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար - հանձնաժողովի քարտուղար

3)     Վոլոդյա Հարությունյան – համայնքապետարանի իրավախորհրդատու - հանձնաժողովի անդամ

4)     Լուսյա Պողոսյան – Վայոց ձորի Մարզպետարանի <<Ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության>> բաժնի աշխատակից - հանձնաժողովի անդամ

5)     Ասատուր Մկրտչյան <<Արենի>> ԱԱՊԿ գլխավոր բժիշկ - հանձնաժողովի անդամ

6)    Կարինե Մանուկյան - սոցիալական աշխատող - հանձնաժողովի անդամ

7)     Բելլա Կարապետյան – մանկավարժ  – հանձնաժողովի անդամ 

8)     Նախշուն Բեգլարյան - Ագարակաձորի մանկապարտեզի տնօրեն - հանձնաժողովի  անդամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner