Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27 ՓԵՏՐՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 27-ը փետրվարի 2019 թվականի թիվ 4 նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 27-ը փետրվարի 2019 թվականի թիվ 4 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, նախկին հիվանդանոցի՝ ներկայիս բազմաբնակարան շենքից Խաչիկ գյուղի բնակիչներ Սոֆիկ Վաղինակի Աբրահամյանին, Անահիտ Լևոնի Բադալյանին և Լազր Սեդրակի Ղազարյանին համապատասխանաբար 36.78քմ., 58.24քմ. 37.92 քմ. մակերեսներով բնակարանները նվիրատվության կարգով տրամադրելու մասին,

3. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 06.12.2018թվականի թիվ 116 որոշումը ուժը կորցրած ճանաչելու եվ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին

4. Արենի համայնքի Արփի, Խաչիկ և Ռինդ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող 0.015հա, 0.15հա, 2.3373հա եվ 0.014902հա հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին

5. Արենի համայնքի Արենի և Աղավնաձոր բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին,

6. Արենի համայնքի Արենի բնակավայրի վաչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02հա կապի նշանակության հողամասը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին

7. Արենի համայնքի ավագանու 15.12.2017թվականի թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին,

8. Արենի համայնքի Արենի բնակավայրի նախկին բնակիչ՝ հանգուցյալ Ժենիկ Խաչատուրի Գրիգորյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար Արենի գյուղի բնակիչ Մարիետա Պարույրի Պարսամյանին դրամական օգնություն հատկացնելու մասին,

9. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.0225հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին:

10. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաների օգտագործման կարգը և սակագները հաստատելու մասին

11. Արենի համայնքի ավագանու 28.12.2018թվականի թիվ 132 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2019 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի տարեվերջյան գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին

13. Արենի համայնքի 2019 թվականի Տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) հաստատելու մասին

14. Արենի համայնքի ղեկավարի 2018թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner