Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 76-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 28 հոկտեմբերի 2010թվականի թիվ 1477-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ է՝
- Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, <<Նորավանքի ձոր>> հանդամասում գտնվող 404.24921հա (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ, ծածկագիրը՝ 10-008-1000-0001) հողամասը երեք տարի ժամկետով, առանց մրցույթի, տրամադրել վարձակալության,
- Արենի համայնքի ղեկավարին.
ա) հիմք ընդունելով ՀՀ կառավարության 28 հոկտեմբերի 2010թվականի թիվ 1477-Ն որոշումը, վարձակալի հետ կնքել համապատասխան հողի վարձակալության պայմանագիր
բ) 1 հա-ի տարեկան վարձավճարը սահմանել հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար՝ 375 ՀՀ դրամ:
Ա |