Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>. Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին34-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 11 նոյեմբերի 2016 թվականի << ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2014 թվականի թիվ 29-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենիի համայնքի ղեկավարին կից համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների խորհուրդ ստեղծելու մասին>> թիվ 42-Ն որոշումը:
2. Ստեղծել Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների խորհուրդ և հաստատել հանձնաժողովի անհատական հետևյալ կազմը՝
1. Հուսիկ Սահակյան - Արենի համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ
2. Սմբատ Սարգսյան - Արենի համայնքի ճարտարապետ, խորհրդի նախագահի տեղակալ
3. Վոլոդյա Հարությունյան - Արենի համայնքի իրավախորհրդատու, խորհրդի քարտուղար
4. Վարդան Շահինյան - Արենի համայնքի հողաշինարար, խորհրդի անդամ
5. Նորայր Գրիգորյան - Արենի համայնքի առևտրի, գովազդի և տուրիզմի զարգացման պատասխանատու, խորհրդի անդամ
6. _____________________ - Արենի համայնքի ավագանի, խորհրդի անդամ
7. _____________________ - Արենի համայնքի ավագանի, խորհրդի անդամ
8. _____________________ - Արենի համայնքի ավագանի, խորհրդի անդամ
3. Առաջարկել խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2017 թ.-ի դեկտեմբերի 15-ի Արենի համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N 56 -Ն որոշմամբ սահմանված կարգով: |