Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 10 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 14 սեպտեմբերի 2018 թվականի թիվ 10 նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 14 սեպտեմբերի 2018 թվականի թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին

2. «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությանը Արենի համայնքի անդամակցությանը համաձայնություն տալու մասին

3. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում շինարարական աղբի համար տարածք հատկացնելու մասին

4. Արենի համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացումներ և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին

5. Արենի համայնքի Արենի բնակավայրի Չիվայի ձոր հանդամասում էլեկտրական ենթակայան տեղադրելու համար 20 մ² տարածք հատկացնելու մասին

6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին

7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու և օտարումից ստացված գումարը ըստ նպատակին բաշխելու մասին

8. Արենի համայնքի նախկին Ագարակաձոր համայնքի ավագանու 02.11.2017թվականի թիվ  34  որոշման 2-րդ կետը անվավեր ճանաչելու մասին:

9. Արենի համայնքի ավագանու 22 հունիսի 2018թվականի թիվ 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

10. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Նաիրա Տերտերյանին սեփականության իրավունքով պատկանող 0.15հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համաձայնություն տալու մասին:

11. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Արմեն Մարտիրոսի Մարտիրոսյանի ընտանիքին դրամական օգնություն հատկացնելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner