Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 41-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 84 հոդվածի 1 կետի պահանջներով՝  Արենի  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 11 նոյեմբերի 2016 թվականի <<ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2014 թվականի թիվ 28-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելուև Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման  խորհուրդ ստեղծելու մասին>> թիվ 41-Ն որոշումը:

2. Ստեղծել Արենի  համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման (կազմմանհանրային քննարկմանիրականացման, կատարման և վերահսկման խորհուրդ և հաստատել խորհրդի հետևյալ անհատական կազմը՝

          1. Հուսիկ Սահակյան - Արենի համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ

          2. Մանվել Գրիգորյան - Արենի համայնքի գլխավոր ֆինանսիստ, խորհրդի նախագահի տեղակալ

          3. Գևորգ Սիմոնյան - Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, խորհրդի քարտուղար

          4. Զեմֆիրա Հարությունյան - Արենի համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու, խորհրդի անդամ

          5. Ռուբեն Գասպարյան - Արենիի համայնքապետի խորհրդական, խորհրդի անդամ

          6. ___________________ - Արենի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ

          7. ___________________ - Արենի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ

          8. ___________________ - Արենի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ

3. Առաջարկել խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2017 թ.-ի դեկտեմբերի 15-ի   Արենի  համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին  N  56 -Ն որոշմամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner