Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06 ՄԱՐՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 06-ը փետրվարի 2020 թվականի թիվ 3 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 06 մարտի 2020 թվականի թիվ 3 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում ԵԽ-ի դրամաշնորհային ծրագրով իրականացվող՝ համայնքային տարածքը որպես ռեսուրս կենտրոնի հիմնանորոգման և կահավորման ծրագրի իրականցման համար  ներդրումային չափ սահմանելու մասին,

3. Արենի համայնքի ավագանու 21.01.2020թվականի թիվ 4 որոշումը անվավեր ճանաչելու մասին,

4. Խոշորացված Արենի համայնքի նախկին համայնքապետարաններին՝   Նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարներից ոչ նպատակային օգտագործված մասի վերադարձին համաձայնություն տալու  և   Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:  

5. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործունեություն ծավալող <<Վայրի դեղաբույսեր>> ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Խաչատրյանի դիմումը քննարկելու մասին:

6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին,

7. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզը սպասարկող 300գծամետր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների իրականացման ժամանակ ի հայտ եկած մայթեզրի տակի ոռոգման ջրատարի վթարված հատվածը փոխարինելուն համաձայնություն տալու մասին 

8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner