Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 06.12. 2018 թվականի <<2019 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 119 որոշման 1-ին հավելվածը:
2. Հաստատել 2019 թվականի համար <<Արենի>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածի: |