Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
1. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2.0 հա (ծածկագիրը՝ 10-037-0106-0001, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.37 հա (ծածկագիրը՝ 10-008-0265-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն: