Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 31
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2019 թվականի N 31

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19 ԱՊՐԻԼԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2019 թվականի թիվ 6 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2019 թվականի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային  հայտերին համաձայնություն տալու մասին

3. Համայնքի ավագանու 24.03.2018թ.-ի թիվ 39 որոշման ՝<<Արենի համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> հավելվածում լրացումներ կատարելու մասին

4. Համայնքի ավագանու 27.02.2019թ.թիվ 25 որոշման ՝<<Արենի համայնքի 2019թվականի  տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) հաստատելու մասին>>,  հավելվածում լրացումներ կատարելու մասին

5. Արենի համայնքի ղեկավարի 2019 թվականի բյուջեի կատարման  1-ին եռամսյակի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին

6.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՝2019թվականիմ ընթացքում օտարվող և վարձակալությամբ տրամադրվող գույքի ցանկը հաստատելու մասին:

7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին

8.Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.19845 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին

9.Արենի համայնք Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոց 1-ին փակուղի 3/1 հասցեում գտնվող 53քմ. պահեստի շենքը գնելու և համայնքի կարիքների համար օգտագործելու համաձայնություն տալու մասին

10. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Միսակ Աբրահամյանին և Աղավնաձոր բնակավայրի բնակչուհի Մարինե Հայրապետյանին դրամական օգնություն տրամադրելու մասին

11. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին

12. Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացված համայնքային սեփականություն հանդիսացող 2.5հա հողամասի վրա 1200  ծառերը խնամելու համար  աշխատող ընդունելու մասին:

13. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Գարեգին Գրիգորյանի դիմումը քննարկելու և նախկինում գործած ճոպանե կամուրջը վերագործարկելուն հավանություն տալու մասին:

14. Արենի համայնքի ավագանու 15.03.2019թվականի թիվ 28 որոշումը ՝ <<Արենի համայնքի Արենի բնակավայրում նոր էլեկտրական փոխակերպիչ ենթակայան (10/04, 160ԿՎԱ) տեղադրելու համար Արենիի միջնակարգ դպրոցի հարակից տարածքից  20մ2 հողատարածք հատկացնելու մասին>>  անվավեր ճանաչելու մասին:

15.Արենի համայնքի Արփի բնակավայրի ֆուտբոլի դաշտը Հայրապետ Հայրապետյանի անվամբ անվանակոչելու մասին

16. Արենի համայնքի բնակավայրերում չգործող, հին  խողովակաշարերը և ջրագծերը՝ կիսախողովակները, ապամոնտաժելու և նրանցով  նոր ծրագրեր իրականացնելուն համաձայնություն տալու մասին:

17.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վառելիքի ծախսերը սահմանելու մասին:

18. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ցերեկային լուսավորության հենասյուները <<Սքայնետ>>ՍՊԸ-ի կողմից օգտագործելու թույլտվություն տալու մասին 

 

 


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner