Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> 18-րդ հոդված 21-րդ կետը, Արենիի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Արենի համայնքի Աղավնաձոր, Արենի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերում, համայնքային սեփականություն հանդիսացող, գրադարաններին պատկանող գույքը նվիրատվությամբ հանձնել համապատասխան բնակավայրերի դպրոցներին:
2. Արենի համայնքի ղեկավարին՝ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հանձնաժողով գրադարաններին պատկանող գույքը դպրոցներին հանձնելու համար:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին. հանձնաժողովի կազմում ընդգրկել տվյալ բնակավայրից ընտրված ավագանու անդամին: |