Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 22-ը հունվարի 2021 թվականի թիվ 2 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 22.01.2021 թվականի թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 136 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,
3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Մանվել Կարապետյանի դիմումը քննարկելու մասին,
4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 426 և 530մմ տրամաչափի մետաղական խողովակները աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,
5. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 101-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:
6. Արենի համայնքի ավագանու 24.12.2019 թվականի թիվ 136 որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:
7. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ, 2021 թվականի հունվարի 21-ի հրդեհից տուժած Արմեն Աշոտի Գրիգորյանի ընտանիքին դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու մասին:
8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորդ տրանզիտ մակնիշի 823 ll70 պետհամարանիշի ուղեվորատար միկրոավտոբուսով Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղեվորափոխադրում իրականացնելուն համաձայնություն տալու, երթուղու օրերը եվ ժամերը հաստատելու եվ վարորդի աշխատավարձի չափը սահմանելու մասին