Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2018 թվականի N 6

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 0,166 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 27.12.2007 թվականի՝ ՀՀ Վայոց ձոր մարզի Արենիի գյուղական համայնքի  գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 1595-Ն որոշման 3-րդ հավելվածը Արենի համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի 45-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող 1.00811հա (նպատակային նշանակությունը՝ ջրային գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝  ջրային  արոտավայր, ծածկագիրը՝ 10-008-0179-0009)  հողամասից 0.166հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի հողեր՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2. Նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո հողամասում առկա մթերքի պահպանման համար կառուցված սառնարանի նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես համտեսի սրահ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողի սեփականատեր Մայիս Մկրտչյանի կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած հողի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 520825 (հինգ հարյուր քսան հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ, վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:


Կողմ -11

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner