Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի <<Ներքին ձոր>> հանդամասում կառուցել 200գծմ, 200 մմ տրամաչափի պլաստմասե խողովակներով ոռոգման ջրատար,
2. Հաշվի առնելով հարցի հրատապությունը, առաջարկել համայնքի ղեկավարին կատարել խողովակների գնում և հաստատված նախահաշվի հիման վրա աշխատանքները իրականացնել <<Արենի>> ՀՈԱԿ-ի միջոցներով: |