Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.12.2017 ԹՎԱԿԱՆԻ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ 2014ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի երրորդ, 34-րդ հոդվածի առաջին մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի  պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2014 թվականի թիվ 26-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշման հավելվածի 18-րդ կետից հետո ավելացնել նոր 19-րդ կետ՝ հետևյալ խմբագրությամբ.

19. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում յուրաքանչյուր ծնունդի կամ մահվան դեպքում սահմանվում է միանվագ դրամական օգնություն 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշված վճարումը կատարվում է համապատասխան վկայականի առկայության դեպքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման և հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner