|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2019 թվականի N 98 |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐԵՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԱՆՎԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչներ Նորայր Գրիգորյանի և Դավիթ Սիմոնյանի դիմումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի անվանումն օգտագործել քաղաքացիներ Նորայր Գրիգորյանի և Դավիթ Սիմոնյանի նախաձեռնությամբ կազմավորվող «Արենի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի անվանման մեջ:
2. Հաշվի առնելով, որ հիմնադրամը կազմավորվում է համայնքի երիտասարդների կողմից և նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանում զբոսաշրջությունը, ինչպես նաև, որ այն համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, հիմնադրամին ազատել Արենի համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործման համար սահմանված 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ տեղական տուրքից: |
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.04 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|