Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 03-ը հուլիսի 2020 թվականի թիվ 8 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 03 հուլիսի 2020 թվականի թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի բնակիչներ Աննա Հարությունյանին և Թագուհի Անտոնյանին դրամական օգնություն հատկացնելուն համաձայնություն տալու և գումարների չափը սահմանելու մասին
3. Արենի համայնքի ղեկավարի բյուջեի կատարման 2020թվականի երկրորդ եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին,
4. 01.04.2020-30.06.2020թթ. ընկած ժամանակահատվածում Արենի ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին
5. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,
6. Արենի համայնքի ավագանու 14.05.2020թվականի թիվ 47 որոշումը անվավեր ճանաչելու մասին,
7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Ֆորդ Տրանզիտ մակնիշի 823LL70 պետհամարանիշի ուղևորատար միկրոավտոբուսով Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելուն համաձայնություն տալու երթուղու օրերը և ժամերը հաստատելու և վարորդի աշխատավարձի չափը սահմանելու մասին,
8. Արենի համայնքի ավագանու 04.06.2020թվականի թիվ 62 և թիվ 66 որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին
9. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն և 0.05697հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,
10. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.16428հա և 0.15621հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին