Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06.12.2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 116 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, առաջին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզպետին կից երիտասարդական խորհրդի կանոնադրության 8-րդ և 10-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 06.12.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին» թիվ 116 որոշումը,

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի կազմում Արենի համայնքի կողմից, որպես խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրել Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Տարոն Արսենի Նազարյանի թեկնածությունը,

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner