Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի առաջին մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրավեպության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 24 մարտի 2018 թվականի թիվ 35 որոշման 5-րդ մասը:
2. Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 3.93629 հա (ծածկագիրը՝ 10-006-0282-0035 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր պտղատու այգի) հողամասը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 17 000 ՀՀ դրամ: |