Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 84-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1.  Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի կապիտալ ծախսերի համար սուբվենցիա գործառնական դասակարգման 38 բաժնի, 01 խմբի, 00 դասի եկամտատեսակում ավելացնել 47 420 124 (քառասունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար մեկ հարյուր քսանչորս) ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել.

 ա) Ջրամատակարարում գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին՝ 10 664 320 ՀՀ դրամ,

 բ) Կեղտաջրերի հեռացում գործառնական դասակարգման 05 բաժնի 02 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին՝ 2 423 804 ՀՀ դրամ,

 գ) Նախադպրոցական ուսուցում գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 3 568 000 ՀՀ դրամ,

 դ) Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի  5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 30 764 000  ՀՀ դրամ:

2. Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեի վարչական մասի՝

ա) կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4221 (ներքին գործուղումներ) հոդվածից պակասեցնել 500 000 ՀՀ դրամ, 4234 (համակարգչային ծառայություններ) հոդվածից պակասեցնել 500 000 ՀՀ դրամ՝ ընդամենը մեկ միլիոն ՀՀ դրամ և ուղղել նույն ոլորտի 4264 (տրանսպորտային նյութեր) հոդվածին: 

բ) կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4222 (արտաքին գործուղումներ) հոդվածից պակասեցնել 700 000 ՀՀ դրամ  և ուղղել նույն ոլորտի 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին: 

գ) Արենիայլմշակույթայինմիջոցառումներգործառնականդասակարգման08 բաժնի 02 խմբի 04 դասի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 1,5 միլիոն ՀՀ դրամ և ուղղել նույն ոլորտի 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner