Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2018 թվականի N 3

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  18-րդ կետի պահանջով, և հիմք ընդունելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքը, Արենի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է՝ 

Սահմանել Արենի համայնքի տարածքում 2018թվականի համար հետևյալ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ.

 

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ.

 

4) Արենի համայնքի վարչական տարածքում, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

ա) սահմանամերձ բնակավայրերում՝  հիսուն հազար ՀՀ դրամ.

բ) ոչ սահմանամերձ բնակավայրերում՝  երկու հարյուր հազար ՀՀ դրամ

 

5) Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`  

 

ա) սահմանամերձ բնակավայրերում՝  տասը հազար ՀՀ դրամ.

բ) ոչ սահմանամերձ բնակավայրերում՝  երեսուն  հազար ՀՀ դրամ 

 

6) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  ութ հազար դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար դրամ 

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար  դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար  դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ութ հազար դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար  դրամ,

 

7) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ հարյուր հինգ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

 

8) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար` տաս հազար դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`  երեսուն հազար դրամ,

գ. շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազար դրամ,

դ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազար դրամ,

ե. խաղատների համար` հինգ հարյուր հազար դրամ,

զ. վիճակախաղերի համար` հարյուր հազար դրամ

 

9) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  հինգ հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տաս հազար  դրամ ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար տասնհինգ հազար  դրամ,

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  քսանհինգ  հազար  դրամ,

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն  հազար դրամ,

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հիսուն հազար  դրամ.

 բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

 - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հազար դրամ,

 - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  երկու հազար  դրամ,

 - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  երեք հազար  դրամ,

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար դրամ,

 

10) Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

 

11) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.

 

12) Համայնքի տարածքում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար սպասարկման  վճար է սահմանվում

ա)  համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 60 ՀՀ դրամ:

 բ) Խաչիկ բնակավայրում (որպես սահմանապահ բնակավայր) աղբահանության վճար է սահմանվում՝  համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 30 ՀՀ դրամ:

գ) առևտրի (այդ թվում շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար 70 դրամ:

դ) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար 30 դրամ:

ե) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար 10 դրամ,

զ) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 դրամ: 

 

13) համայնքի տարածքում խմելու ջրի սպասարկման որակը բարձրացնելու համար խմելու ջրի սպասարկման վճար է սահմանվում`

ա/համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար (որտեղ տեղադրված չեն ջրաչափեր)  համայնքի տարածքում բնակվող  յուրաքանչյուր բնակչի  համար ամսեկան 60 ՀՀ դրամ:

բ/ հասարակական և արտադրական տարածքների  1քմ-ի համար (որտեղ տեղադրված չեն ջրաչափեր)ամսեկան 100 ՀՀ դրամ:

գ/ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար (որտեղ տեղադրված են ջրաչափեր) 1խմ-ի համար 30 ՀՀ դրամ:

դ/ Խաչիկ բնակավայրում (որպես սահմանապահ բնակավայր) խմելու ջրի  վճար է սահմանվում՝  համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 30 ՀՀ դրամ:

ե/ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ագարակաձոր բնակավայրում բնակելի տների տնամերձ հողամասերի ոռոգման համար օգտագործվում է խմելու ջուրը, խմելու ջրի վարձ սահմանել 700դրամ՝ մեկ տնտեսության համար: 

 

14) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում, որտեղ առկա են ինքնահոս ջրատարեր, որոնք սպասարկում է համայնքապետարանը,  ոռոգման ջրի սպասարկման  վճար  սահմանել՝

ա/ 1հա-ի համար տարեկան 20հազար ՀՀ դրամ,

բ/ Աղավնաձոր բնակավայրում՝ 1խմ-ը 7 դրամ,

 

15) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության հայտերի գրանցման համար սահմանել  հինգ հազար ՀՀ դրամ տեղական վճար:

 

16) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող շարժական և անշարժ գույքը  հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց մրցույթում կամ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը համայնքապետարանի բյուջե է  վճարում  փոխհատուցման վճար՝ գույքի չափագրման, գնահատման,  կադաստրային ծախսերի և հայտարարության տպագրման համար՝ համայնքապետարանի կողմից ներկայացված անդորագրերի հիման վրա:

 

17) համայնքի վարչական տարածքում  արոտավարձ է սահմանվում յուրաքանչյուր բնակավայրի արոտավայրերի տարեկան զուտ եկամտի 15%-ի չափով՝ հաշված մեկ պայմանական միավոր անասնագլխաքանակի համար՝ 1հա չափաբաժնով: Այն անասունների համար, որոնք արոտների սեզոնի ընթացքում տեղափոխվում  են արտագնա արոտների, արոտավարձը կհաշվարկվի 50%-ի չափով՝  անասնատիրոջ դիմում առկայության դեպքում: Ըստ բնակավայրերի արոտավարձի միջին չափ է սահմանվում.

Ա) Ագարակաձոր բնակավայրի համար՝  (7400+2500+8000)/3=5966,7 * 15 %  900 ՀՀ դրամ

 

Բ) Աղավնաձոր  բնակավայրի համար՝  (2500+8000)/2=5250 * 15% ≈ 800 ՀՀ դրամ

 

Գ) Արենի բնակավայրի համար՝ (2500+8000)/2=5250 * 15% ≈ 800 ՀՀ դրամ

 

Դ) Արփի բնակավայրի համար՝ 2500 * 15% ≈ 400 ՀՀ դրամ

 

Ե) Գնիշիկ  բնակավայրի համար՝ (18600+13300+7400)/3=13100 * 15% ≈ 2000 ՀՀ դրամ

 

Զ) Ելփին բնակավայրի համար՝ (18600+13300+8000)/3=13300 * 15% ≈ 2000 ՀՀ դրամ

 

Է) Խաչիկ բնակավայրի համար՝  (2700+8000)/2=5350 * 15% ≈ 85ՀՀ դրամ

 

Ը) Չիվա բնակավայրի համար՝   (2500+7400)/2=4950 * 15% ≈ 800 ՀՀ դրամ

 

Թ) Ռինդ բնակավայրի համար՝ 8000 * 15% = 1200 ՀՀ դրամ

18) Համայնքի տարածքում, միջպետական ճանապարհի եզրերին, բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական վճար սահմանել  հինգ հարյուր դրամ՝ մեկ ամսվա համար:

19) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել հինգ հազար դրամ:

20) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել հինգ հազար դրամ:

 


Կողմ -11

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner