Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի, 1-ին կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և քննարկելով Արենի համայնքի ավագանու 19 հունվարի 2018 թվականի թիվ 2 որոշման 6-րդ հավելվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի ավագանու 19 հունվարի 2018 թվականի թիվ 2 որոշման 6-րդ հավելվածի 1-ին կետի մեջ սահմանված դրույքաչափը՝ 150.000 թիվը փոխարինել 200.000 թվով: |