Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2019 թվականի N 32

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերի և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջերով, Արենի համայնքի ավագանին որոշում է.

 Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հետևյալ հայտերին`

1. Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

1.1 Արենի համայնքի Արենի բնակավայրի Նորք թաղամասը սպասարկող փողոցի 100քմ հատվածի փոսային լցում ասֆալտով,

1.2 Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի ասֆալտապատում՝ 800գծամետր,

1.3 Արփի բնակավայրի 1-ին փողոցի փոսային լցում ասֆալտով՝ 1000քմ, 1-ին փողոցի 1-ին նրբանցքի 180գծամետր հատվածի ասֆալտապատում,

1.4 Չիվա բնակավայրի կենտրոնական փողոցի փոսային լցում ասֆալտով՝  1000քմ.,

1.5 Ռինդ բնակավայրի 14-րդ փողոցի ասֆալտապատում՝ 300գծամետր:

  2.Խմելու ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ

2.1  Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի մատակարարման 4 կապտաժների հիմնանորոգում,

2.2 Արփի բնակավայրի խմելու ջրի ՕԿՋ-ի ծածկի կառուցում,

2.3 Ելփին բնակավայրի <<Դիդիվան >> խմելու ջրի 500գծմ ջրագծի վերակառուցում:

  3. Ջրահեռացման և կոյուղագծերի հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ

   3.1 Արփի բնակավայրի Երևանյան խճուղուն կից 291(580)գծմ կոյուղագծի կառուցում և 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի 82գծմ կոյուղագծի հիմնանորոգում:

 4. Ոռոգման ջրագծերի և ջրատարների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ

4.1 Արենի համայնքի Արենի բնակավայրի <<Դոլայի առու>> ոռոգման ջրագծի 1400գծմ հատվածի կառուցում,

 4.2 Աղավնաձոր բնակավայրի <<Խանի ձոր-Աբամա>> հանդամասի ոռոգման ջրագծի 450գծմ հատվածի փոխարինում 159 մմ-ոց մետաղյա խողովակով,

 4.3 Ագարակաձոր բնակավայրի <<Գերեզմանների առու>>՝  900գծմ , 250մմ, <<Գոռերի առու>>՝  400գծմ ,90մմ, <<Ենգիջա>>՝  200գծմ, 330մմ, <<Հին թաղամաս>>՝  500գծմ, 150 մմ, ոռոգման ջրագծերի փոխարիրնում ՊՎԽ խողովակներով, և դեպի <<Գերեզմանների առու>> 150գծմ,90մմ-ոց ՊՎԽ խողովակներով, նոր ոռոգման ջրագծերի կառուցում,

4.4 Ելփին բնակավայրի <<Սարի թաղ >> հանդամասի ոռոգման ջրագծի 500գծմ հատվածի կառուցում մետաղյա կիսախողովակներով,

4.5 Չիվա բնակավայրի կենտրոնական ճանապարհից ներքև ոռոգման ջրագծի 700գծմ հատվածի հիմնանորոգում,

4.6 Ռինդ բնակավայրի 6-րդ թաղամասի ոռոգման ջրագծի 100գծմ հատվածի և <<Ջրաղացի դուռ-Եղեգնալիճ>> 3կմ ոռոգման ջրագծի կառուցում:

5. Արենի համայնքի Աղավնաձոր, Ագարակաձոր, Արփի, Ելփին, Չիվա բնակավայրերում պուրակների կառուցում:

6. Արենի համայնքի Արփի բնակավայրում նախկին ճաշարանի շենքի չնորոգված մասի հիմնանորոգում

7. Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզի շենքի 2 բաց պատշգամբների հիմնանորոգում և ծածկերի կառուցում:

8. Սուբվենցիաների ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսական հայտերը:

9. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2019թվականի բյուջեով բավարար ֆիանսական միջոցներ են նախատեսված ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար:

 

 

 

 


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner