Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 271
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2020 թվականի N 271

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԼԵՐԻԿ ԼԵՆԴՐՈՒՇԻ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, ԷԼՄԻՐԱ ՍՈՒՐԵՆԻ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՎԱԼԵՐԻԿԻ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ԵՎ ՍՏԵԼԼԱ ՎԱԼԵՐԻԿԻ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.22919 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացված չափագրումը, քաղաքացու դիմումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Վալերիկ Լենդրուշի Սմբատյանին, Էլմիրա Սուրենի Իշխանյանին, Արթուր Վալերիկի Սմբատյանին և Ստելլա Վալերիկի Սմբատյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության 0.22919 հա (ծածկագիրը՝ 10-020-0087-0001, հասցեն՝ գ. Ելփին, 14 փողոց, թիվ 45) հողամասի վրա ինքնակամ կառուցված բաց պատշգամբը, թոնրատունը և անասնաշենքը, ընդամենը 114.44 ք. մ. համարել օրինական,
  2. Առաջարկել կառույցն իրականացրած Վալերիկ Լենդրուշի Սմբատյանին վճարելու 1 ք.մ. 330 ՀՀ դրամ: Բաց պատշգամբի համար՝ 28 288 ՀՀ դրամ, թոնրատան համար՝ 6023 ՀՀ դրամ, անասնաշենքի համար՝ 3455 ՀՀ դրամ, ընդամենը՝ 37 766 ՀՀ դրամ, հաշվի առնելով ՀՀ կառավարության  17.04.2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
  3. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
  4. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

(որոշման մեջ կատարվել են փոփոխություններ Արենի համայնքի ղեկավարի 29.12.2020 թվականի թիվ 299 որոշմամբ)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(175.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner