Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 16
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2019 թվականի N 16

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ, ԽԱՉԻԿ ԵՎ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.015ՀԱ, 0.014902ՀԱ 0.15ՀԱ ԵՎ 2.3373ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 31-րդ,  Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  թիվ 1918-Ն որոշումը, ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 14.01.2019   թվականի թիվ 2, 25.12.2018թվականի թիվ 160, 18.02.2019թվականի թիվ 8 և թիվ 9 դրական եզրակացությունները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

1. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն.  Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0,015 հա գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0156-0001) հողամասը փոխադրել  էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  կատեգորիա՝  կապի հողեր գործառնական նշանակության:

2. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն.  «Յուքոմ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 0,014902 հա գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-025-0111-0100, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը փոխադրել  էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  կատեգորիա՝  կապի հողեր գործառնական նշանակության  

2.1 Սույն որոշման երկրորդ կետը  ուժի մեջ է մտնում հողի սեփականատեր «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած հողի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 11.847 (տասնմեկ հազար ութ հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ, վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:

3. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն. 

3.1 Նաիրա Տերտերյանի սեփականություն հանդիսացող 59.47521 հա գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-037-0112-0240, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասից 0.15հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության: 

3.2  Նաիրա Տերտերյանի սեփականություն հանդիսացող 59.47521 հա գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-037-0112-0240, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասից 2.3373հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության:

4. Սույն որոշման երրորդ կետը  ուժի մեջ է մտնում հողի սեփականատեր Նաիրա Տերտերյանի  կողմից հողամասերի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած  կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 5 061 655 (հինգ միլիոն վաթսունմեկ հազար վեց հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ, վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner