Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՀՈՒԼԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 30-ը հուլիսի 2019 թվականի թիվ 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 30 հուլիսի 2019 թվականի թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի Արփի բնակավայրի նախկին ճաշարանի շենքից վերանորոգված 116քմ հատվածի համար՝  որպես հանդիսությունների սրահ բնակչությանը տրամադրելու նպատակով, վարձավճար սահմանելու մասին,

3. Արենի համայնքի ավագանու 29.05.2019թվականի թիվ 63 որոշման 4-րդ և 5-րդ կետերը անվավեր ճանաչելու մասին

4. Արենի համայնքի ավագանու 27.02.2019թվականի թիվ 22 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաների օգտագործման կարգը և սականգները հաստատելու մասին,

5. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Ռուբեն Գալստյանի դիմումը քննարկելու և նրա խնամակալ Գոռ Վահեի Գալստյանին մանկապարտեզի ծնողական վճարից ազատելու մասին,

6. Արենի համայնքի ավագանու 10.07.2019թվականի թիվ 72 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի բնակավայրում կառուցվող <<Արենի Ուայն Հոթել>> հյուրանոցային համալիրի սպասարկման նպատակով ենթակառուցվածքներ կառուցելու համար հատկացվելիք տարածքների տեղադիրքերը ըստ քարտեզի հաստատելու մասին,

7. Արենի համայնքի 2019թվականի տարեկան բյուջեի  վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելուն և  ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,

8. Արենի համայնքի կողմից ներկայացված և ՀՀ կառավարության սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերը իրականացնելու և ֆինանսական միջոցներ ներգրավվելու մասին: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner