Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1) Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքենան <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն,
2) Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենան <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն:
|