Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով (իրավական ակտերի մասին) Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի և (Տեղական ինքնակառավարման մասին) Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 

   ՀՀ Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի ավագանու 15-ը դեկտեմբերի 2017 թվականի <<Արենի համայնքի ավագանու 23.11.2016 թ.ի թիվ 49 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>թիվ 53 որոշման հավելվածում կատարել փոփոխություններ

   1. Աշխատակիցների քանակը՝ 71 (յոթանասունմեկ)

   2. 11-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 12-րդ կետով՝ Արենիի համայնքի ղեկավարի խորհրդական 1 (մեկ) հաստիք՝ փաշտոնային դրույքաչափը՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ

   3. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի 28-րդ կետի <<Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ>> լրացնել <<Աշխատակազմի առաջատար մասնագետ>>, պաշտոնային դրույքաչափը՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ

   4. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ավելացնել նոր հաստիք՝ <<Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ>>, պաշտոնային դրույքաչափը՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ

   5. Առաջարկել Արենիի համայնքի ղեկավարի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին

   6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner