Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետի բ/ ենթակետի պահանջներով Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքի 2017թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային միջոցներ գործառնական դասակարգման 11բաժնի, 01խմբի, 02դասի 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածից պակասեցնել 1,6 մլն ՀՀ դրամ և համապատասխանաբար ուղղել.
ա) Արենիի համայնքապետարանի կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01բաժնի, 01խմբի, 01դասի 4222 /արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր/ հոդվածին` 600հազար/վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ,
բ) Արենիի համայնքապետարանի ոռոգում գործառնական դասակարգման 04 բաժնի, 02 խմբի, 04 դասի 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 1 մլն (մեկ միլիոն) ՀՀ դրամ: |