Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 29-ը մայիսի 2019 թվականի թիվ 8 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 29 մայիսի 2019 թվականի թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի Ռինդ բնակավայրում նոր փոխակերպիչ էլեկտրական ենթակայան տեղադրելու համար 0.0015 հա հողամասը ՀԷՑ ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
3. Արենի համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում կատարելու և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:
4. 2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում «Արենի» ՀՈԱԿ-ի կողմից կատարած և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
5. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01հա և 0.015հա գյուղատնտեսական նշանակության հողամսերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին:
7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին:
8. Արենի համայնքի Աղավանաձոր, Արենի, Ելփին և Խաչիկ բնակավայրերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կառուցվող դաշտերի շինարարության թույլտվությունների տրամադրման համար ՀՖՖ-ին տեղական տուրքից ազատելու մասին:
9. ՀՀ պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանի գրությունը քննարկելու մասին:
10. Արենի համայնքի ավագանու 15.03.2006 թվականի թիվ 04/3 որոշմամբ հաստատված «Արենի» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելու և խոշորացված Արենի համայնքի «Արենի» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին:
11. Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն հատկացնելու մասին:
12. ՙՎայոց ձոր ֆրուկտ՚ ՍՊԸ-ի և նախկին Խաչիկի համայնքապետարանի միջև կնքված 01.09.2015թվականի հողի վարձակալության պայմանագրի 4.4.7 կետը վերանայելու մասին:
13. «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից մասնագիտական ծառայություններ մատուցելու համար պայմանագրեր կնքելու համաձայնություն տալու մասին: |