Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1. Նկատի ունենալով վարչական տարածքի մեծությունը և ծառայողական ավտոմեքենաների պակասը, կամ անբավարար քանակը, անհրաժեշտության դեպքում, համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրել վառելիք՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները լիցքավորելու և սահմանված կարգով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Վառելիքի տրամադրման համար հիմք ընդունել Արենի համայնքի ավագանու 19.04.2019թվականի թիվ 47 որոշմամբ սահմանված գործակիցները: |