Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 2008թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով բնակելի տան համասեփականատեր Արթուր Սիմոնյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Ճանաչել Արենի համայնքի նախկին բնակիչ (հանգուցյալ)` սեփականատեր Քնարիկ Գառնիկի Սիմոնյանի` ծնված 18.08.1935թ., և նրա ընտանիքի անդամների`
· Արթուր Երջանիկի Սիմոնյանի՝ ծնված 31.01.1977թ.,
սեփականության իրավունքը համայնքի փողոց 3 տուն 43 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001թվականը.
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: