Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 102
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 12 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 16 նոյեմբերի 2018 թվականի թիվ 12 նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 16 նոյեմբերի 2018 թվականի թիվ 12 նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Արենի համայնքի ավագանու 14.09.2018թվականի թիվ 83 և թիվ 85 որոշումները անվավեր ճանաչելու մասին:

3. Արենի համայնքի Արենի բնակավայրում Մայիս Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.84211հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին:

4. Արենի համայնքի Ելփին բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության   հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին:

5. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին

6. Արենի համայնքի Չիվա և Արենի բնակավայրերում  հրդեհներից տուժած քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու մասին,

7. Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերի տարածքից, բուսական ծածկույթից զուրկ, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հատվածներից հողային զանգվածի 1խմ-ի համար վճար սահմանելու մասին

8. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող և Արփա գետի ափամերձ տարածքների վրա  առկա չորացած ծառերը Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին որպես վառելափայտ տրամադրելու համաձայնություն տալու մասին: 

9. Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրված հողամասերի վրա առկա դեկորատիվ ծառերը հատելու թույլտվություն տալու և  1խմ-ի համար վճար սահմանելու մասին:

10. Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին

11. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին

12. Արենիի համայնքապետարան - ՌԶԳ (Ռազմավարական զարգացման գործակալություն) համատեղ իրականացված ծրագրի վերաբերյալ Արենի ՀՈԱԿ-ի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին:

13. Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 56-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավարին կից Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:

14. Այլ օրակարգային հարցեր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner