Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 109
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2018 թվականի N 109

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ 1ԽՄ-Ի ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն՝

1. Քաղաքացու դիմումի առկայության դեպքում, Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրված հողամասերի վրա առկա դեկորատիվ ծառերը, որոնք խանգարում են գյուղատնտեսական գործունեություն ծավալելուն,  հատելու համար՝ հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

2. Հատված ծառերի  1խմ-ի համար  սահմանել վճար.

1) Վարձակալությամբ տրամադրված հողամասերի համար

ա/ Քաղաքացու կողմից աճեցված որպես շինափայտ հատված ծառերի  համար վեց հազար ՀՀ դրամ,

բ/ Մինչև հողամասի վարձակալությամբ տրամադրվելը տնկված ծառերի համար որպես շինափայտ՝ տասնհինգ հազար ՀՀ դրամ,

գ/ Որպես վառելափայտ՝ տասներկու հազար ՀՀ դրամ: 

2) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա որպես շինափայտ հատված ծառերի համար՝ քսան հազար ՀՀ դրամ։

3) Ծառահատման և տեղափոխման բոլոր աշխատանքները իրականացվում են դիմումատուի միջոցներով։ 

3. Ծառահատման դեպքում վարձակալը պարտավոր է յուրաքանչյուր միավորի դիմաց կրկնակի ծառատնկման աշխատանքներ կատարել համայնքապետարանի կողմից սահմանված վայրում՝ համայնքապետարանի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -2

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner