ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 509-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ԼԵՎՈՆԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԹԵՐՔԻ ՊԱՀԵՍՏԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 118-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
- Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 10-020-0049-0002 ծածկագրով 0,01609հա բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասում առկա շինությունը հասցեավորել ՀՀ ՎՁՄ Արենի համայնք, գ․ Ելփին 8-րդ փողոց 2/1 շինություն։
- Վերականգնել Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ, Սամվել Լևոնի Ալավերդյանի սեփականության իրավունքը Արենի համայնքի Ելփին բնակավայրի փողոց 8, թիվ 2/1 հասցեում գտնվող, 15․01․1993թվականի սեփականաշնորհված 121,9քմ մակերեսով մթերքի պահեստի, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0.01609 հա հողամասի (ծածկագիրը՝ 10-020-0049-0002, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողհատկացման հիմքերը՝ ըստ սույն որոշման անբաժանելի մաս կազմող շինությունների և հողամասի հատակագծի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Ալավերդյանի կողմից 0,01609հա բնակավայրերի նշանակության հողամասի կադաստրային արժեքը՝ 54 223 ՀՀ դրամ գումարը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո։ Վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355105132։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ