ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 505-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՔՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1/ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,10942 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 10-008-0124-0008, հողատեսքը՝ վաելահող) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
2/ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,06772 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 10-004-0124-0001-ից, հողատեսքը՝ այլ հողատեսք) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
3/ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,13415 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 10-006-0260-0014-ից, հողատեսքը՝ վարելահող) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ