Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 522-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԻՄՈՆ ԳՐԻԳՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,45ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով  և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության  29.12.2011 թվականի թիվ 1920-Ն, 29․04․2021թվականի թիվ 698-Ն,  29.12.2005թ. թիվ 2387-Ն   որոշումները, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 20.05.2022թվականի <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայոց ձոր-1, Վայոց ձոր-2, Վայոց ձոր-3, Վայոց ձոր-4, Վայոց ձոր-5, Վայոց ձոր-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին>>  թիվ 122-Ա որոշումը, Արենի համայնքի ավագանու 17.03.2022թվականի <<ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտեվորման նախագիծը հաստատելու մասին>> թիվ 26-Ն որոշումը՝ որոշում եմ.

 1․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սիմոն Գրիգորի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող  0.45 հա հողամասի (ծածկագիր՝ 10-037-0268-0002-ից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման  գործառնական դասակարգման՝ կադաստրային քարտեզում առկա սխալը ուղղելու նպատակով։

2․ Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Ռինդ 14-րդ փողոց 72 հողամաս։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեփականատիրոջ կողմից հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1 203 750 ՀՀ դրամ գումարը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո։

  

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ