Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և քննարկելով Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Վալենտին Մանուկյանի դիմումը՝ համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքի Երևան-Մեղրի միջպետական մայրուղու հարակից տարածքում շարժական տնակ տեղադրելու մասին, Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Վալենտին Մանուկյանին Չիվա բնակավայրի Երևան-Մեղրի միջպետական մայրուղու հարակից տարածքում տեղադրել շարժական տնակ՝ ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով:
2. Սահմանել որ շարժական տնակը անհրաժեշտ է տեղադրել մայրուղու կողային կարմիր գծից առնվազն հինգ մետր հեռավորության վրա:
3. Ճանապարհի լայնացման շինարարական աշխատանքների ժամանակ Վալենտին Մանուկյանը պարտավորվում է անհապաղ ապամոնտաժել տնակը:
4.Որոշման հսկողությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ-ճարտարապետ Սմբատ Սարգսյանի վրա: