Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 26-ի N 2-9 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման>> կարգի 61-րդ մասի դրույթները, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքը (Արենի /Ամաղու/, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ /Մոզրով/, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գոտևորման մասով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: