Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 01-ը դեկտեմբերի 2020 թվականի թիվ 17 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 01 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 17 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին
3. Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը քննարկելու և Աղավնաձորի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելուն համաձայնություն տալու մասին
4. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Վայոց ձոր ֆրուկտ» ՍՊԸ-ին 2012թ-ի նոյեմբերի 6-ի թիվ ԼՎ-048 լեռնահատկացման ակտով հատկացված 3.42165հա հողամասից առանձնացված 1.00267 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին:
5. Արենի համայնքում 2020թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերում առկա բացթողումների հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերի վճարմանը համաձայնություն տալու մասին,
6. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքում 2020թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում արջի կողմից համայնքի բնակչությանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից հաստատված ցուցակիների համաձայն, հասցված վնասները փոխհատուցելու նպատակով՝ օգնության կարգով հատկացվելիք գումարները տրամադրելուն համաձայնություն տալու մասին: