Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի Արենի այլ ոչ հարկային եկամուտներ գործառնական դասակարգման 26 բաժնի, 50 խմբի, 00 դասի եկամտատեսակում ավելացնել 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել.
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին:
2. Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեի վարչական մասի՝ կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածից պակասեցնել 2 500 000 ՀՀ դրամ և ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին: