|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2021 թվականի N 064 |
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ 30ՔՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍ 25 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001թվականի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 7-րդ գլխի 38-41-րդ կետերը, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա երկրաբանական գիտությունների ինստիտուտին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքից 30քմ գյուղատնտեսական նշանակության հողամաս 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրելուն:
2. Երկրաբանական ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների և ներկայացված կոորդինատների հիման վրա կատարել հողամասի չափագրում և սահմանված կարգով կնքել հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր: |
Կողմ -5 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(330.49 Կբ)
|
|
(123.52 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|