Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2019 թվականի թիվ 6 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2019 թվականի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին
3. Համայնքի ավագանու 24.03.2018թ.-ի թիվ 39 որոշման ՝<<Արենի համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> հավելվածում լրացումներ կատարելու մասին
4. Համայնքի ավագանու 27.02.2019թ.թիվ 25 որոշման ՝<<Արենի համայնքի 2019թվականի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) հաստատելու մասին>>, հավելվածում լրացումներ կատարելու մասին
5. Արենի համայնքի ղեկավարի 2019 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին
6.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՝2019թվականիմ ընթացքում օտարվող և վարձակալությամբ տրամադրվող գույքի ցանկը հաստատելու մասին:
7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին
8.Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.19845 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին
9.Արենի համայնք Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոց 1-ին փակուղի 3/1 հասցեում գտնվող 53քմ. պահեստի շենքը գնելու և համայնքի կարիքների համար օգտագործելու համաձայնություն տալու մասին
10. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Միսակ Աբրահամյանին և Աղավնաձոր բնակավայրի բնակչուհի Մարինե Հայրապետյանին դրամական օգնություն տրամադրելու մասին
11. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին
12. Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացված համայնքային սեփականություն հանդիսացող 2.5հա հողամասի վրա 1200 ծառերը խնամելու համար աշխատող ընդունելու մասին:
13. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Գարեգին Գրիգորյանի դիմումը քննարկելու և նախկինում գործած ճոպանե կամուրջը վերագործարկելուն հավանություն տալու մասին:
14. Արենի համայնքի ավագանու 15.03.2019թվականի թիվ 28 որոշումը ՝ <<Արենի համայնքի Արենի բնակավայրում նոր էլեկտրական փոխակերպիչ ենթակայան (10/04, 160ԿՎԱ) տեղադրելու համար Արենիի միջնակարգ դպրոցի հարակից տարածքից 20մ2 հողատարածք հատկացնելու մասին>> անվավեր ճանաչելու մասին:
15.Արենի համայնքի Արփի բնակավայրի ֆուտբոլի դաշտը Հայրապետ Հայրապետյանի անվամբ անվանակոչելու մասին
16. Արենի համայնքի բնակավայրերում չգործող, հին խողովակաշարերը և ջրագծերը՝ կիսախողովակները, ապամոնտաժելու և նրանցով նոր ծրագրեր իրականացնելուն համաձայնություն տալու մասին:
17.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վառելիքի ծախսերը սահմանելու մասին:
18. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ցերեկային լուսավորության հենասյուները <<Սքայնետ>>ՍՊԸ-ի կողմից օգտագործելու թույլտվություն տալու մասին