Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն
1. ա) Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող և Արփա գետի ափամերձ տարածքների վրա առկա չորածած ծառերը անհատույց որպես վառելափայտ տրամադրել Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ Արենիի համայնքապետարանի սոցիալական օգնություններ տրամադրող մշտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում՝ սահմանելով մեկ ընտանիքի համար առավելագույնը 3խմ,
բ) 3խմ-ից ավել վառելափայտի դեպքում յուրաքանչյուր խմ-ի համար սահմանել երեք հազար ՀՀ դրամ:
2. Համայնքի բնակիչ հանդիսացող ֆիզիկական անձանց համար 1 խմ չոր վառելափայտի դիմաց սահմանել տասներկու հազար ՀՀ դրամ՝ առավելագույնը 3 խմ ծավալով:
(Որոշումը խմբագրվել է հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 12,12,2023թվականի թիվ 167-Ա որոշումը)։