Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. ուժը կորցրած չանաճել Արենի համայնքի ավագանու 14.09.2018թվականի թիվ 86 որոշման առաջին մասը, 12.02.2020թվականի թիվ 12 որոշման <<1.6>> կետը,
2. Տալ համաձայնություն.
2.1 Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.35 հա (ծածկագիրը՝ 10-036-0110-0011 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը վարձակալությամբ, 25 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 4000 (չորս հազար) ՀՀ դրամ:
2.2 Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.3 հա (ծածկագիրը՝ 10-036-0110-0010 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը վարձակալությամբ, 25 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2.3 Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.44351 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-0016 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը վարձակալությամբ, 25 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 6 000 (վեց հազար) ՀՀ դրամ: