|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հոկտեմբերի 2021 թվականի N 124-Ն |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի Արենի այլ ոչ հարկային եկամուտներ եկամտատեսակում ավելացնել 500 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել 2021թվականի տարեկան բյուջեի ծախսային մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին:
2. Արենի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի պահուստային ֆոնդ գործառնական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 02 դասի 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից կատարել հատկացում ֆոնդային բյուջե՝ 7 000 000 ՀՀ դրամի չափով և նշված գումարը ուղղել Արենի համայնքի ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5121 (նյութեր և պարագաներ) հոդվածին:
|
Կողմ -7 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(986.04 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|